Սուշմիտա Սեն
Սուշմիտա Սեն բենգալերեն՝ সুস্মিতা সেন ա.-փենջ.` Sushmita Sen | |
---|---|
Ծնվել է | 19 նոյեմբեր 1975 |
Ծննդավայր | Հայդարաբադ |
Կրթություն | Միթիբայ քոլեջ, St. Ann's High School, Secunderabad? և Air Force Golden Jubilee Institute? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Ազգություն | հնդկուհի |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ժանրեր | դրամա, կոմեդիա, մելոդրամա |
Պարգևներ և մրցանակներ | |
Սուշմիտա Սեն (անգլ.՝ Sushmita Sen,հինդի՝ সুস্মিতা সেন), հնդիկ մոդել և դերասանուհի Բոլիվուդյան։ Մրցույթի հաղթող «Միսս Տիեզերք» 1994, և առաջին հնդկուհին արժանացած այդ տիտղոսին։ Դափնեկիր կինեմատոգրաֆիայի մրցանակի Filmfare Awards-ն մրցանակ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր 2000 թ.
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է նոյեմբերի 19-ին, 1975 թվականի Հայդարաբադում, նահանգի մայրաքաղաք Անդհրա-Պրադեշ, սպայի ընտանիքում։ Հայրը Շուբիր Սեն- ավիացիայի փոխգնդապետ, մայրը- Սուբհրա Սեն ոսկերչական իրերի դիզայներ։ Սուշմիտայի մայրենի լեզուն բենգալերեն է։ Ընտանիքում աղջկան կոչում էին կրճատ՝ Տիտու կամ Սուշ։ Դերասանուհին ունի եղբայր՝ Ռաջիվ Սեն և քույրը՝ Նիլամ Սեն ով ամուսնացած է հյուպատոս Նաուման Մալիկի հոտ[1]։ Սուշմիտան սովորել է Air Force Golden Jubilee Institute դպրոցում Դելիիում, սովորել է անգլերեն և ծրագրում լրագրողի կարիերան։ Իր քսաներկու տարեկան հասակում 1994 թվականին նա հաղթել է «Միսս Հնդկաստան» մրցույթը հաղթելով Այշվարիա Ռային ով համարվում էր ֆավորիտը, ինչպես և սպասվում էր պետք էր ստանար Հնդկաստանի ամենագեղեցիկ աղջիկը տիտղոսը։ Մասնակցելով մրցույթին և հաղթելով, դերասանուհին մեկնում է մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին և ամբողջ Հնդկաստանի պատմությամ մեջ առաջին էր ով հաղթեց։ Վերադառնալով Հնդկաստան, Սուշմիտան ընդունում է հրավեր նկարահանվելու ֆիլմում և 1999 թվականին ստացել է Filmfare Award մրցանակ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ Այս պահին դերասանուհին շարունակում է նկարահանվել և դաստիարակել երկու որդեգիր դուստրերին[2]։ 2000 թվականին նա որդեգրոց փոքրիկ աղջկա և անվանեց նրան Ռենե։ Սուշմիտան խոսում է այն մասին, որ այն բանից հետո, երբ նա որդեգրել է Ռենեին (ֆրանսերեն Renaissance) խիստ փոխվել է դարձել պատասխանատու։ 2012 թվականին դերասանուհին որդեգրում է երկրորդ դստերը անվանում նրան Ալիսա (Alisah)[3]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում |
---|---|
1996 | Խելակորույս սեր |
1998 | Կռիվ չարի հետ |
1999 | Թիվ առաջին կինը |
1999 | Դիվերսանտ |
1999 | Միայն դու |
2000 | Եղբորը որոնման |
2000 | Ժամանակ նոր սկիզբի |
2001 | Երազանքների երկրում |
2001 | Առաջնորդ |
2001 | Վտանգավոր գործարք |
2002 | Մտահոգիչ սպասում |
2002 | Ես չեմ կարողքեզ մոռանալ |
2002 | Վտանգավոր խաղ |
2003 | Հպարտություն |
2003 | Իդեալական սպանության |
2004 | Եկեք հաշվենք |
2004 | Ես քո կողքին |
2005 | Կիսնա։Պաշտպանելով իր սերը |
2005 | Սերը հրաշքներ է գործում |
2005 | Ինչպես ես սիրեցի |
2006 | Սիրո կայծ |
2006 | Օտարը |
2006 | Կյանքի ռիթմը ռոքի |
2007 | Վրեժը և օրենքը մեր օրերի |
2009 | Կարմա |
2009 | Չանհանգստացնել |
2010 | Փնտրվում է փեսացու |
2010 | Խնդիր չկա |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]IIFA Awards
- 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»
Filmfare Awards
- 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»
Star Screen Awards
- 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»
Zee Cine Awards
- 2000 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—«Թիվ մեկ կինը»
- 2003 — Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի—Filhaal
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարի սկսած 1996 թվականից, հանդիպել է հայտնի կինոռեժիսոր Վիկրամ Բհատտի և պատճառ հանդիսացել նրա ամուսնալուծությանը[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sushmita Sen» (անգլերեն). Zee News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Priyanka Roy (2010 թ․ դեկտեմբերի 2). «"I want a man I can look up to, irrespective of whether he is taller or not"». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Sushmita Sen's Birthday: Former Miss Universe Turns 39 Tomorrow; Rare and Unseen Pictures». International Business Times (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Прийя Гупта. Ameesha and I never loved each other: Vikram Bhatt (անգլ.) на сайте timesofindia.indiatimes.com, 8 сентября 2012
- ↑ Бхаратхи С. Прадхан. Vikram & Krishna Bhatt — the Most Heartwarming Father-Daughter Story for Valentine’s Day! Արխիվացված 2015-06-29 Wayback Machine (անգլ.) на сайте thefilmstreetjournal.com, февраль 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուշմիտա Սեն» հոդվածին։ |
|